ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուկրաինական ճգնաժամը որակապես նոր փուլ է մղվում

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուկրաինական ճգնաժամը որակապես նոր փուլ է մղվում

    07.02.2014| 13:38
    Ակնկալվող արագ և կտրուկ լուծումների փոխարեն արտաքին դերակատարները գերադասեցին գործը հանգեցնել հակադիր քաղաքական բևեռների միջև բարոյապես և նյութապես մաշեցնող երկարաժամկետ դիմակայության: Ռուսները հապաղում են Կիևին տրամադրել խոստացված գումարները, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Կիևին տրվելիք նյութական աջակցության վերաբերյալ առարկայական խոստումներ չեն շռայլում:
  • Հաղթեց «Շախտյորը»

    Հաղթեց «Շախտյորը»

    07.02.2014| 13:23
    Ավարտվեց Դոնեցկի «Շախտյորի», Խարկովի «Մետալիստի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի մասնակցությամբ միացյալ սուպերգավաթի մրցաշարը: Ավարտական խաղում հաղթելով վերջինիս` ուկրաինացի հանքափորները ցույց տվեցին հարյուրտոկոսանոց արդյունք` դառնալով մրցաշարի առաջին հաղթողները: Երկրորդը «Մետալիստն» էր, երրորդը` «Զենիթը»:
  • Ախ, այդ  գործակիցները

    Ախ, այդ գործակիցները

    07.02.2014| 13:22
    Ցյուրիխում ավարտվեց «Zurich Chess Challenge» շախմատային գերմրցաշարը: Ինչպես տեղեկացրել ենք, այն սկսվել էր կայծակնային մրցաշարով, որտեղ առաջին հորիզոնականում հայտնվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Այստեղ նրա հետ հավասար միավորներ հավաքեց մեր Լևոն Արոնյանը, սակայն զիջեց լրացուցիչ գործակիցներով: Կողմերը նման դասավորություն ունեցան նաև դասական շախմատից հետո:
  • ՈՒնի այդ հնարավորությունը

    ՈՒնի այդ հնարավորությունը

    07.02.2014| 13:22
    Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոման» 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ: Եթե «Ռոմային» հաջողվի հաջողությամբ ավարտել մնացած հանդիպումները, ապա երկրի պատմության մեջ կդառնա գավաթը տասն անգամ նվաճած միակ թիմը:
  • Ֆուտբոլ և  հակաֆուտբոլ

    Ֆուտբոլ և հակաֆուտբոլ

    07.02.2014| 13:20
    Կայացան ֆուտբոլի Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: Մրցեցին «Բարսելոն»-«Ռեալ Սոսիեդադ», մադրիդյան «Ռեալ»-«Աթլետիկո» զույգերը: Երկուսն էլ ավարտվել են տանտերերի հաղթանակով (2:0 և 3:0), երկուսում էլ գործնականում լուծված կարելի է համարել երկու հանդիպումների արդյունքով հաղթող թիմերի հարցը: Սակայն եթե առաջինում մարզասերն ականատես եղավ գեղեցկագույն ֆուտբոլի` որքան էլ թիմերից մեկը մյուսին զիջում էր կատարողական վարպետությամբ, ապա երկրորդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հակաֆուտբոլ:
  • Մեկնարկն այսօր`  ժամը 20.14-ին

    Մեկնարկն այսօր` ժամը 20.14-ին

    07.02.2014| 13:18
    Այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 20.14-ին, «Ֆիշտ» մարզադաշտում կտրվի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը: Ռուսաստանի պատմության մեջ այն առաջին ձմեռային օլիմպիական խաղերն են, իսկ աշխարհում` քսաներկուերորդը: Ի դեպ, քսաներկուերորդն էին նաև Մոսկվայի (1980 թ.) ամառային օլիմպիական խաղերը, որն իր տեսակի մեջ Ռուսաստանի համար նույնպես առաջինն էր:
  • «Ողջ աշխարհը գիտահանրամատչելի ֆիլմի միջոցով է տեղեկանում  գիտական նորություններին»

    «Ողջ աշխարհը գիտահանրամատչելի ֆիլմի միջոցով է տեղեկանում գիտական նորություններին»

    07.02.2014| 13:16
    «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 14-ին տեղի կունենա «Արտավազդ Բ. պատիվը` կյանքից վեր» գիտահանրամատչելի ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը Վահե Սուքիասյանն է, սցենարի հեղինակը` պատմաբան Արտակ Մովսիսյանը: Գիտահանրամատչելի ֆիլմերը հետաքրքրո՞ւմ են հանդիսատեսին, և ի՞նչ խնդիրներ, դժվարություններ են լինում ֆիլմի ստեղծման ճանապարհին:
  • «Երկու տիպի արվեստագետ կա՝  պալատական և բողոքական»

    «Երկու տիպի արվեստագետ կա՝ պալատական և բողոքական»

    07.02.2014| 13:11
    «Ոստան հայոց» ռոք-խումբը հայկական ռոք-երաժշտության «երրորդ ալիքի» ամենահայտնի ներկայացուցիչն է: Հիմնվել է 1986-ին, կարճ ժամանակում մեծ ճանաչում է վաստակել` դառնալով 80-ականների ազգային շարժման հիմնադիրներից մեկը: Թողարկել է «Զարթնիր, որդյակ», «Քիմերներ» ալբոմները: Խմբի անդամներն են Հովհաննես Կուրղինյանը (վոկալ), Արեգ Նազարյանը (բաս կիթառ), Դավիթ Մուշեղյանը (կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածային): «Իրատես de facto»-ի հյուրը խմբի հիմնադիր, կիթառահար ԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆՆ է:
  • Ժիրայր Լիպարիտյանը՝ 15 տարի առաջ և հիմա

    Ժիրայր Լիպարիտյանը՝ 15 տարի առաջ և հիմա

    07.02.2014| 12:56
    ՀՀ առաջին նախագահի 1994-97 թթ. ավագ խորհրդական, պատմաբան, պաշտոնաթողությունից հետո ԱՄՆ-ում բնակվող Ժիրայր Լիպարիտյանը վերջերս պարբերաբար հանդես է գալիս մամուլում և իր տեսակետները ներկայացնում Հայաստանի ընթացիկ քաղաքականության վերաբերյալ: Լիպարիտյանը անողոք քննադատության է ենթարկում հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյա շրջանը:
  • Մանուկը

    Մանուկը

    07.02.2014| 12:52
    Անդրանիկի զորքն ու գաղթականները արևմտոցին հասան Մայր Արաքսին: Մարգարայի կամրջով անցնելուց հետո հույս ունեին մի քիչ դադար առնել, օսմանցին այլևս չէր հետևում։ Զորավարի աչքերը մթնշաղի մեջ միանգամից որսացին Զանգիբասարը: Գյուղում միայն թուրքեր են ապրում։